Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյան. «Մեր հանճարների արձանները շատ ցածր մակարդակով են արված»

Հոկտեմբեր 13,2012 12:59

«Երեւանը զարգանում է ամեն օր, պետք է նրան սիրել, թեկուզ եթե ծայրահեղ վիճակում է»- այսօր «Հենարան» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը Հյուսիսային պողոտայի մասին շատ է խոսվել թե կառուցումից առաջ, եւ թե դրանից հետո: Մինասյանը ասում է, որ իրենց պետք չէր քաղաքի կենտրոնում ստանալ բնակելի զանգված. «Խնդիրը նրանում չէ, որ մի բան անելիս, պետք է քննադատվի: Բանը նրանում է, որ երկու հրապարակների միջեւ եղած կապը պետք էր լցնել այն ամենով, ինչի պակասը զգում էր մեր քաղաքը,  մշակութային ուղղվածությամբ պետք է լիներ: Մենք ասում էինք, որ նման բան պետք չէ անել»:

Ճարտարապետների միության նախագահի համոզմամբ, զրկվել ենք հիմանական բանից` կանաչից, այն դեպքում, երբ ունենք խիստ կոնտինենտալ կլիմա. «Այն տեղերը որտեղ կարելի էր կանաչ անել, շենքեր են: Հիմա վտանգավոր վիճակում է Նորքի անտառը: Ես ելք չեմ գտնում: Քաղաքի համար կարեւոր են այգիները, որոնք բզկտվում են»:
Մինասյանը, եթե հնարավորություն ունենար վերականգնելու հին Երեւանը, ապա առաջին հերթին կպահեր կենտրոնում նախկինում եղած փողոցների ցանցը`  իրենց ծուռ մուռ փողոցներով, եւ նոր Կոնդից մի քանի հատված: Ճարտարապետը նկատել է` այն ժամանակ, մարդկանց միջեւ եղած մտերմությունը անկեղծ է եղել, իսկ այսօր, այնպիսի աշխարհում ենք ապրում, որ ստիպված դարձել ենք վատը: «Աշխարհ, որին անվանում ենք նախնական կապիտալի ստեղծման աշխարհ: Յուրաքանչյուրս մեր մաշկի վրա դա զգում ենք: Ամեն պահի երեւում է այդ բացը. մարդ կա, որ անընդհատ նոր մեքենաներով ստեղ ընդեղ է գնում, իսկ մարդ էլ կա… առաջին արարքը ես համարում եմ տհասություն: Կարծում եմ, կամաց-կամաց կընկնի իր տեղը եւ մեր ջերմությունը, կողքինի մասին  մտածելու սովորությունը կվերականգնվի»:
Անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող «Մեր հանճարները մեր կողքին են» ծրագրին, Մինասյանն ասաց, որ արձանները շատ ցածր մակարդակով են արված. «Ես նայում էի մի հաղորդում, որում քանդակագործը ասում էր, որ պատվերն է այդպես եղել: Ուրեմն պետք է չանել դա: Եթե դրվում է Մհեր Մկրտչյանի արձանը, ապա պետք է խեղկատակի դերով չդնել: Մի քանի տեղեր կա, որ պետք է կամ փոխվի, կամ էլ հանվի: Օրինակ Միքայել Նալբանդյանի արձանի հետեւում բարերարների նվիրված արձաններ կան, որոնք պետք է հանվի եւ ուրիշ ոչ մի տեղ չդրվի, քանի որ մեր քաղաքին նման արձաններ պետք չեն»:
Ճարտարապետների միության նախագահը խոսեց նաեւ օրեր առաջ վաճառված ԱԳՆ-ի շենքի մասին, ու նշեց, որ հանկարծակի է դա ստացվել. «Մեկ տարի առաջ, երբ աղմուկ բարձրացվեց շենքի վաճառքի հետ կապված, կառավարությունը ասաց` նման բան չի կարող լինել: Չնայած վերջերս վարչապետի ելույթին, որ արտաքին փոփոխություն չի լինի, ես չեմ հասկանում, թե ոնց դա պետք է լինի, քանի որ այնտեղ հյուրանոց է լինելու»:
Մինասյանը ասում է, որ չկա պայմանագիր, թե շենքը ինչպես է վաճառվել, քննարկում չի եղել, իսկ եթե նման բան չի եղել, ապա սեփականատերը կարող է արտաքին փոփոխման ենթարկել շենքը: Ինքը կասկածում է, որ նոր կառուցվող ԱԳՆ-ի շենքի օդափոխությունը կարող է միայն լավը լինել, իսկ ճարտարապետական իմաստով որքանով լավը կլինի, դեռ հաստատ չի կարող ասել:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031