Իսրայելի Էյլաթ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց 28-րդ եւ կանանց 17-րդ առաջնությունում Երեւանի «Միկա» կանանց ակումբը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց՝ այս անգամ 1,5:2,5 հաշվով զիջելով «Մոնտե Կարլոյին»: Պարտվեց Էլինա Դանիելյանը, իսկ Հարիկա Դրոնավալին, Լիլիթ Մկրտչյանը եւ Լելա Ջավախիշվիլին կեսական միավոր վաստակեցին:
   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































 
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   