Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհներ՝ հրավառության արկղերի պատճառով (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 15,2012 10:41

 

Հոկտեմբերի 14-ին, ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ամիրյան փողոցում հրդեհ է բռնկվել:

 

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հրդեհի օջախը գտնվում է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.52-ին,մարվել՝ 21.58-ին: Այրվել են հրավառության արկղեր՝ 4 քմ մակերեսով:

 

Ժամը 21.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի տրանսպորտի եւ կապի նախարարության շենքի տանիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.06-ին, մարվել՝ 22.18-ին: Այրվել են հրավառության արկղեր՝ 2քմ մակերեսով:

 

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում համերգ էր` Էրեբունի-Երեւան տոնակատարության շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել