Լրահոս
Օրվա լրահոսը

Regnum. «Վաշինգթոնը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներից ակնկալում է արդյունավետ հանդիպում»

Հոկտեմբեր 15,2012 22:28

«Վաշինգթոնն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության  կարգավորման համար Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը արդյունավետ կլինի և դրա արյունքում կստորագրվի հաշտության համաձայնագիր », -Բաքվում, ճեպազրույցի ժամանակ ասել է Եվրոպայի և Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինը: Հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:

«Մենք հավատում ենք, որ նախագահների ապագա հանդիպումը կարող է օգտակար լինել և որ այն կավարտվի հաշտության համաձայնագրի ստորագրմամբ », – ասել է Ռուբինը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի բացմանը` Էրիկ Ռուբինը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ավելի վաղ արած հայտարարությանը, որում համանախագահները միակողմանի միջոցառումներին, որոնք կարող են վնասել բանակցային գործընթացին, դեմ են հանդես եկել:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031