
Այնուհետև ԱԺ պատգամավորը հարց է բարձրացնում. «Հետաքրքիր է՝ ի՞նչ ազդեցություն է ունեցել Օսկանյանը նախկինում որոշումների ընդունման գործընթացում, ո՞րերորդ տեղում է եղել նրա կարծիքը, և ընդհանրապես բանի տեղ դնող եղե՞լ է, թե՞ ոչ»։
Կրկին անդրադառնալով Վ. Օսկանյանի անցած ուղուն՝ Կ. Ավագյանը ափսոսանք է հայտնում. «Ափսոս, որ Օսկանյանի պաշտոնավարման տարիներին ֆեյսբուքյան ակտիվություն չկար։ Հակառակ դեպքում Օսկանյանը ինքնադրսևորման ավելի լավ հարթակ կունենար (եթե, իհարկե, թույլ տային) թե′ որպես նախարար, թե′ հասարակ քաղաքացի»։
Ամփոփելով գրառումը՝ պարոն Ավագյանը նշում է. «Համաձայնեք, ֆեյսբուքյան նրա գործունեությունն այնքան էլ վատը չէ՝ ի տարբերություն ժամանակին իր բուն գործառույթների»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































