
եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապեւտին կամ ընտանեկան բժշկին, մի’ զբաղվեք ինքնաբուժմամբ, հագնվե’ք եղանակին համապատասխան, օգտագործե’ք հնարավորինս շատ հեղուկ, հաճախակի օդափոխե’ք փակ տարածքները: Գրիպի սեզոնով պայմանավորված այսպիսի խորհորդներ է տալիս առողջապահության նախարարությունը: «Ներկայումս մեր հանրապետությունում, գրիպի եւ սուր շնչառական վարակների առումով համաճարակային իրավիճակը լարված չէ»,- վստահեցնում է նախարարությունը` վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները: ԱՀԿ-ի տեղեկացմամբ, եվրոպական տարածաշրջանի երկրներում այսօր շրջանառվում են գրիպի Ա եւ Բ տեսակները: Ինչ վերաբերում է մեր հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակին, ապա, ըստ ԱՆ-ի, իրավիճակը համեմատաբար հանգիստ է. «Իրավիճակի գնահատման համար հանրապետությունում իրականացվում է շաբաթական մոնիտորինգ: Հանրապետությունում շարունակվում են կատարվել գրիպի նկատմամբ լաբորատոր, վիրուսաբանական հետազոտությունները: Իրականացված հետազոտությունների արդյունքում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել»:
«Առավոտ»


















































