«ՉԻ» – Փաստորեն, «Արմավիայի» ինքնաթիռներով ինչ-որ տեղ մեկնելր բախտի բան է. բալքիմ ստացվի, բալքիմ չստացվի։ Երեւի ավելի ճիշտ կլինի, եթե սրանից հետո «Արմավիան» տոմսերի հետ նաեւ իրենց գլխավոր հաշվապահի կոնտակտային հեռախոսահամարը տա, որպեսզի մարդիկ նախապես ճշտեն՝ օդանավակայանին փող փոխանցվե՞լ է, թե ոչ, այսինքն՝ թռիչքներ իրականացվելո՞ւ են, թե ոչ։ Կամ էլ այդ չվերթները պիտի երթուղային տաքսու սկզբունքով աշխատեն. տեղ հասնելուն պես փողը տալիս ես օդաչուին ու իջնում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: