Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Ճաղարյան. «Տաշիր» հիմնադրամը միշտ էլ ուշադրություն է դարձնում միջազգային մրցասպարեզներում հաջողության հասած հայաստանցի մարզիկներին»

Հոկտեմբեր 19,2012 16:43

«Լա Պիացցա» ռեստորանում այսօր Լոնդոնի օլիմպիական խաղերի հայաստանցի մեդալակիրների եւ նրանց անձնական մարզիչների պարգեւատրման արարողությունից առաջ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը Aravot.am-ին ասաց. «Հիմնադրամը Կարեն եւ Սամվել Կարապետյան եղբայրների գլխավորությամբ տարիներ շարունակ ուշադրություն է դարձնում ոչ միայն օլիմպիական խաղերի մեր մրցանակակիրներին, այլեւ միջազգային մրցաշարերում հաջողության հասած մարզիկներին` պարբերաբար նրանց խրախուսելով բավականին մեծ պարգեւագումարներով: Սակայն հասարակությունը շատ դեպքերում դրանց տեղյակ չի լինում: Մենք դեռ հունիս ամսին` օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ, հայտարարություն էինք տարածել, որ Կարապետյան եղբայրները , «Տաշիր» բարեգործական հիմնադրամը պարգեւատրելու է Լոնդոնում մեդալներ նվաճող հայ մարզիկներին: Եվ այսօր հիմնադրամը կատարում է խոստումը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031