
20-ամյա Անդրանիկը, դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խանգարելով ակումբի բնականոն աշխատանքը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության՝ աշխատողների նկատմամբ, շուրջ 5-10 րոպե տևողությամբ բարձրաձայն սեռական բնույթի անհասցե հայհոյանքներ է տվել:
Այդ ընթացքում իրեն պատկանող` «Կառլ 2005 Մագնում-6413» (թույլտվություն թիվ Գ-3402) գործարանային համարի գազային ատրճանակից 2 անգամ կրակ է արձակել դեպի օդ:
Կատարվածի առիթով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ ընթանում է դատավարություն:
Կարդացեք նաև
Անդրանիկ Մարտիրոսյանի խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ

















































