
Մեր հարցին՝ ակնկալում եք, որ այս ակցիաների արդյունքում դատարանի որոշումը հնարավոր է փոխվի՞՝ Սարգիսը պատասխանեց. «Չեմ ակնկալում, որ դատարանի որոշումը կփոխվի, որովհետեւ իշխանությունն ընտրել է առճակատման ուղին: Այսինքն, որքան էլ մենք անենք ակցիաներ, ինքը միեւնույն է, պատասխանելու է կոշտ եւ բռնի կերպով: Ավելի շատ այս ակցիան նպաստելու է նման իշխանությունների հեռացմանը»:
Մենք, որպես ՀԱԿ անդամի, խնդրեցինք Սարգիս Գեւորգյանին գնահատել ՀԱԿ-ի պայքարը՝ իշխանափոխության համար՝ հաշվի առնելով ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցությունը եւ այն, որ այս ընթացքում ՀԱԿ-ից շատ անդամներ հեռացան: Նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ իշխանափոխության հասնելը չի ստացվում: Ես համարում եմ, որ իշխանափոխության հասնելը ստացվում է, ուղղակի մարդկանց մոտ տարբեր ընկալումներ կան ստացվել բառի վերաբերյալ: 5 տարի շարունակ ՀԱԿ-ի մոտ ստացվում է հասնել իշխանափոխության: Քայլ առ քայլ ՀԱԿ-ը կարողացել է թուլացնել այս ռեժիմը: 5 տարի առաջ ՀԱԿ-ից բացի որեւէ մեկը չէր կարողանում արտահայտել իր դիրքորոշումը՝ իշխանությունների դեմ: ՀԱԿ-ի պայքարի արդյունքում ստացվեց այնպես, որ Հայաստանի քաղաքացիների մեջ տարածվեց իրենց իրավունքների ու Հայաստանի ապագայի համար պայքարելու ձգտումը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
















































