
Նախարարն ասաց, որ նոտարների գործառույթներն առաջիկայում մեծանալու են ու նրանց վրա ավելի մեծ պատասխանատվություն է դրվելու. «Այն իրավիճակները, որ նոտարներն ինչ-որ գործարք սխալ էին կատարում, բայց դա կոպիտ ու դիտավորյալ չէր, եւ նոտարը պատասխանատվութուն չէր կրում, պետք է ձերբազատվենք դրանից: Պետք է ունենանք նոտար , որ իր ռիսկով է գործարքը կատարում, եւ կողմերը վստահ են, որ ցանկացած պարագայում կարող են իրենց գումարները նոտարից հետ ստանալ»:
Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ արվեց համակարգում կոռուպցիայի վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանի ահազանգից հետո, պարոն Թովմասյանը պատասխանեց.«Խնդիր ունեինք, որ վճարումներ էին կատարվում , բայց դրանք չէին արձանագրվում: Այս տարվա առաջին 7-8 ամսվա կտրվածքով, բոլոր գործարքների համար տրվել են ՀԴՄ կտրոններ եւ միայն 3-4 տոկոսն է վճարվել բանկերում: Խնդիր ունեինք սակագների հետ, որոնք փակցված չէին կամ ավելի բարձր ու ցածր էին, բոլոր նոտարական գրասենյակներում արդեն փակցված են: Որեւէ բողոք չկա, այս իրավիճակները դուրս են եկել: Ու երբ նայում ենք նոտարների եկամուտները, նրանց վճարված գումարները, տեսնում ենք, որ այդ փոփոխությունները կան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































