Քիչ առաջ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ԱԺ-ում հայտարարեց, որ Խաչատուր Քոքոբելյանը այլեւս չի ներկայացնելու «Ժառանգություն» խմբակցությունը:
Իր հերթին պրն Քոքոբելյանն էլ հայտարարեց, թե ինքն ու Ալեքսանդր Արզումանյանը «ֆորմալ» առումով մնալով «Ժառանգություն» խմբակցության անդամ՝ այսուհետ ներկայացնելու են միայն «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը:
Նա նաեւ պարզաբանեց, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի համար առաջարկել էր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: