«Միկա» ակումբի շախմատիստուհիների ասուլիսի ժամանակ հարց եղավ, թե հրավիրված շախմատիստուհիներին եւ մեր աղջիկներին ակումբը հավասարաչա՞փ է վճարում: Աշոտ Վարդապետյանը պատասխանեց, որ, իրոք, դրսի շախմատիստուհիները համաձայնում են հանդես գալ որոշակի գումարային պահանջների դեպքում: «Այսօր ոչ մի շախմատիստ հենց այնպես չի խաղում այս կամ այն ակումբի կազմում եւ մեր ակումբը նրանց վճարում է: Իհարկե, տրամաբանության սահմաններում», – ասաց նա: Իսկ Գագիկ Հովհաննիսյանը ավելացրեց. «Իսկ դուք կարծում եք, թե մենք մեր աղջիկներին ավելի քիչ ենք սիրում, քան ուրի՞շ աղջիկներին»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: