
«Երկու-երեք կամ պարզ չէ որքան ամիսներ են անհրաժեշտ որպեսզի քաղցկեղով հիվանդ այդ մարդը գնա ու կարգ հանի, որից հետո բուժում ստանա: Այսինքն սա միջո՞ց է բյուջեի գումարները լրացնելու մինչև այդ մարդիկ մահանան»,- հարցրեց պատգամավորը։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ի պատասխան ասաց, որ համավճարի սկզբունքը ներդրված է մի քանի տարի, ընդգրկված են բոլոր այն հիվանդները, ովքեր ստանում են շտապ, անհետաձգելի օգնություն: «Խնդիրը կայանում է նրանում, որ համավճարի մեր միակ նպատակն այն է, որ ստվերում գտնվող գումարները մենք կարողանանք բերել օրինական դաշտ: Անցած տարվա ընթացքում միայն համավճարներից շուրջ 800 մլն դրամ գումար մուծվել է պետական բյուջե»,- պարզաբանեց նախարարը` հավելելով. «Ինչ վերաբերում է օնկոլոգիական հիվանդություններ ունեցող անձանց, նշեմ, որ այդ ծրագիրը ևս ներդրվել է, և հարցը վերաբերում է վիրաբուժական միջամտությանը: Խոսքը չի վերաբերում քիմիաթերապիային ու ճառագայթային բժշկությանը: Բացի այդ, հատուկ խմբերում ընդգրկված են նաև սոցիալապես անապահով բոլոր խմբերը և երեխաները, որոնց վրա այս համավճարը չի տարածվում»: Ապա նախարարը նշեց, որ մարդիկ պետպատվերի շրջանակում անգամ կատարում են նաև այլ վճարումներ, որոնք բավականին բարձր չափերի են հասնում. «Մեր նպատակն է, այդ գումարները նաև տվյալ հիվանդների համար դարձնել օրինական: Պետությունը այդ հիվանդների համար հատկացվող գումարի իր չափը պահպանել է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































