
«Բավական լուրջ ճնշումներ կան պարոն Ծառուկյանի և նրա կուսակցություն վրա»,-կարծում է քաղաքագետը, սակայն նշում, որ «ՀՀԿ-ն դժվար թե կարողանա կոտրել Ծառուկյանին»։
«Մինչև ԱԺ ընտրությունները, միգուցե ոչ այդքան արտահայտված, ինչքան հիմա, նույն բանն էր կատարվում, սակայն ԲՀԿ-ին կոտրել չստացվեց, նրանք լուրջ ձայներ հավաքեցին»,-ասաց քաղաքագետը։
Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ եթե ԲՀԿ առաջադրի իր թեկնածուին, նախագահական քարոզարշավը ավելի թեժ կլինի, իսկ հակառակ դեպքում ամեն ինչ կանխատեսելի է. «Այլ քաղաքական ուժ, որը կարող է նրան փոխարինել, որը կարող է ձայների լուրջ քանակ հավաքել, ես չեմ տեսնում»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ


















































