Խնկո Ապոր գրադարանում այսօր տեղի ունեցավ գրականագետ Լևոն Ներսիսյանի անտիկ շրջանի դասախոսությունների ժողովածու «Վերջին խոսք» խորագրով գրքի շնորհանդեսը:
Գրքի հրատարակության հեղինակային իրավունքը պատկանում է Խնկո Ապոր գրադարանի տնօրեն, Լևոն Ներսիսյանի ուսանողուհի Ռուզաննա Տոնոյանին:
«Ձայնագրությունները, որոնից վերծանվել են դասախոսությունները, արվել են 1988-1991 թվականները», – ասաց Ռուզաննա Տոնոյանը` նշելով, որ ձայնագրությունները կատարել է ինքը ուսանող տարիներին:
Շնորհանդեսին ներկա էին Լևոն Ներսիսյանի ընկերները, բարեկամները:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: