Հոկտեմբերի 25-ին, ժամը 09.46-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի 30 շենքի 7-րդ բնակարանի բնակիչն ընկել է բնակարանում, չի կարողանում տեղաշարժվել և նրան օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է դուռը բացել:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ արձագանքման խմբերը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1920 թ. ծնված Անուշ Հայրապետյանին` անօգնական վիճակում: Վերջինիս շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն:
Պարզվել է նաև, որ խոհանոցում` էլեկտրական սալիկին, ծխում է կերակուր: Փրկարարներն օդափոխել են բնակարանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: