Հոկտեմբերի 25-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում կատարված շրջայցից հետո ՀՀ-ից ժամանած շուրջ երեք տասնյակ լրագրողներ հանդիպեցին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ: Հանդիպման ընթացքում բանակի հրամանատարը նախ լրագրողներին ներկայացրեց Արցախի զինված ուժերում իրականացվող գործընթացների համառոտ բովանդակությանը, իսկ այնուհետև պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: Շուրջ մեկ ժամ տևած հարց ու պատասխանի ընթացքում շոշափվեցին ինչպես բանակաշինության տարբեր ոլորտներին վերաբերող թեմաներ, այնպես էլ տարածաշրջանային ռազմաքաղաքական ընթացիկ զարգացումներին առնչվող խնդիրներ: Բավականին ջերմ ու անկեղծ մթնոլորտում ծավալված ասուլիսի արդյունքում լրագրողները հնարավորություն ունեցան զորամասի մշտական տեղակայման վայրում և առաջնային գծում ստացած իրենց տպավորություններն ամրապնդել ԼՂՀ պաշտպանության նախարարի կողմից յուրաքանչյուր հարցի շուրջ տրված սպառիչ պատասխաններով: ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: