
«Նա մեր վերահսկողության ներքո է գտնվում, որևէ նոր խնդիր չկա»,-ասել է բաժանմունքի բժիշկներից մեկը:
Մյուս տուժածը` 60-ամյա Գևորգ Սաֆարյանը տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին ԱԻՆ-ը ահազանգ էր ստացել, որ Սասնա Ծռեր 2 հասցեում նորակառույց շենքի բեռնատար վերելակը պոկվել և ընկել է: Պատահարի հետևանքով մահացել են շինարարության աշխատակիցները մոտ 50 տարեկան Յուրան և 1960 թ. ծնված Հուսիկ Օհանյանը:
Խաչիկ Եփրեմյանն ու Գևորգ Սաֆարյանը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից հայտնել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կարդացեք նաև
Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ԱԻՆ արտակարգ կենտրոնի հրապարակած տեղեկատվության համաձայն, բեռնատար վերելակը ինքնաշեն է, գրանցված չէ ԱԻՆ ռեեստրում և չի անցել փորձաքննություն:


















































