Մոսկվայում երեկ նշել են «Ղուրբան բայրամի»՝ զոհաբերության օրը: Տասնյակ հազարավոր մահմեդականներ եկել են «Օլիմպիյսկի» մարզահամալիրի մոտ գտնվող մզկիթ: Իմամը քարոզի ընթացքում, ըստ ռուս բլոգեր zyalt-ի՝ բողոքել է, թե մզկիթները չեն բավարարում, ուստի մարդիկ հարկադրված են աղոթել տրամվայի գծերի վրա. «Մոսկվայում ապրում է երկու միլիոն մահմեդական: Մզկիթներ պետք է լինեն Մոսկվայի նվազագույնը ամեն շրջանում»:
Մետրո մուտքը թույլատրել են խմբերով՝ հրմշտոցից խուսափելու համար: Մարդիկ վրդովվել են: Մի քանի անգամ բախումներ են եղել ոստիկանության հետ եւ գործի են դրվել մահակները:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: