
«Համանախագահները ընդգծեցին կողմերի միջեւ լարվածությունը մեղմելու կարեւորությունը։ Նրանք ներկայացրեցին խաղաղ գործընթացը առաջ մղելուն ուղղված աշխատանքային առաջարկի վերաբերյալ իրենց գաղափարները», – ասված է, մասնավորապես, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի եւ Ժակ Ֆորի երեկվա հաղորդագրությունում, որը տեղադրված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում։
«Արտգործնախարարները վերահաստատեցին խաղաղ կարգավորման հասնելու նպատակով համանախագահների հետ աշխատանքը շարունակելու իրենց վճռականությունը։ Նախարարները եւ համանախագահները համաձայնեցին շարունակել այդ գաղափարների քննարկումը համանախագահների` նոյեմբերին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում», – նշված է միջնորդների հաղորդագրությունում։


















































