
Aravot.am-ի հարցին՝ Դուք ասացիք շուտով փոթորիկ է լինելու, ո՞վ է անելու այդ փոթորիկը, մի քիչ փակագծերը բացեք՝ նա պատասխանեց. «Վախենում եմ սխալվել, որովհետեւ մի անգամ ասացի մինչեւ հոկտեմբերի 10-ը, ուշացավ: Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը արդեն փոթորիկ կառաջացնի»:
Լրագրողները հիշեցրին Մարտի 1-ի մեղավորների ցուցակը, որտեղ ԲՀԿ ղեկավարի անունն էլ կար, հարցին՝ դա հաշվի առնելով՝ Լեւոն Զուրաբյանը ո՞նց է գնում համագործակցության՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց, որ Մարտի 1-ի համար բոլորը պատասխան են տալու, բայց ինչ վերաբերում է քաղաքականությանը, եթե ռեժիմի հետ հնարավոր չէ պայքարել, պետք է մտնես համագործակցության՝ ուրիշ քաղաքական ուժերի հետ»: Ըստ Լյուդմիլա Սարգսյանի՝ ԲՀԿ-ն գաղափարական ուժ չէ, եւ բոլորին է հայտնի, թե ինչի համար է այն ստեղծվել: ԲՀԿ-ն հիմա հնարավորություն ունի լրջագույն քաղաքական միավոր դառնալու. «Իսկ եթե ոչ, նա ՕԵԿ-ի տեղը կզբաղեցնի»:
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում հնարավոր թեկնածուներին՝ պատգամավորը պատասխանեց. «ՀԱԿ-ում միանշանակ բոլորն են այդ կարծիքին, որ մենք պետք է ունենանք սեփական թեկնածուն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































