
Aravot.am-ի դիտարկմանը, որ ԲՀԿ պատգամավորներն էլ բացատրում էին, որ այդ մեքենաներն ավելի քիչ ծախսատար են, քիչ վառելիք են ծախսում եւ այլն, տիկին Սարգսյանը պատասխանեց` «ԲՀԿ-ն իր կարծիքն ունի, մենք մերը ունենք: Միգուցե ԲՀԿ-ն ավելի հարմար է գտնում լավ մեքենաները: Իսկ ո՞վ է ասել, որ վատ է, երբ լավ մեքենաներ են ունենում: Եթե ուզում էին քիչ ծախս լիներ, մեքենաների վրա թող գազ դնեն, շատ էժան կլինի: Ես դեմ չեմ, եթե օրենքով սահմանված կարգով ինձ էլ մեքենա հասներ: Վատ բան չեմ տեսնում դրա մեջ, բայց՝ համեստ»: Թե ինչ մեքենա կցանկանար ունենալ տիկին Սարգսյանը՝ նա ասաց, որ մեքենաներից գլուխ չի հանում. «Կարեւորը՝ էժան: Որովհետեւ մեքենան ընդամենը տեղաշարժվելու միջոց է, իսկ մեր երկրում վերածվել է դա կուռքի: Մարդու սոցիալական վիճակն է հուշում, թե ինչ մեքենայով է մարդը ման գալիս: Մեզ դա չի հուզում: Մեզ պետք է եղաշարժի միջոց, այդքան բան»:
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե սահմանված նվազագույն աշխատավարձով` 35 հազար դրամով, որպես տանտիկին, ի՞նչ կարող է գնել. «Ես ԱԺ-ում ելույթ եմ ունեցել եւ հարցս ուղղել եմ կառավարությանը՝ պատկերացնո՞ւմ են իրենց կյանքն այսօր՝ 35 հազար դրամ աշխատավարձով: Եթե պատկերացնում են՝ թող ներկայացնեն իրենց նվազագույն զամբյուղը եւ դա առաջարկեն ժողովրդին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































