«Սի Բի Էս 47» հեռուստաընկերությունը, անդրադառնալով Ֆրեզնոյի գերեզմանատներին, պատմում է, որ «Արարատ» հայկական գերեզմանատունը ստացել է «Վարդագույն» մականունը, քանի որ այն ունի վարդագույն ծեփամածիկ, որը որոշ տեղերում փշրված է:
Գերեզմանատան կառավարիչը Ֆրենկ Բալեքյանն է, որը դժվարացել է պատասխանել, թե ինչու է գերազմանատանը առկա եգիպտական մոտիվներ, որը տարածված էր 1920-ականներին. «Մենք չունենք պահպանված տեղեկություններ», – ասել է Բալեքյանը:
Գերեզմանատանը կարելի է հանդիպել Վիլյամ Սարոյանի շիրիմը, հայտնի գրող, ում անունով է կոչված Ֆրեզնոյի կենտրոնում գտնվող թատրոններից մեկը. «Նրան դիակիզել են: Աճյունի կեսն այստեղ է, իսկ մյուսը կեսը տարել են Հայաստան», – տեղեկացրել է Բալեքյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: