«Առավոտ»-ի հետ զրույցում Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, անդրադառնալովքաղաքական դաշտի հնարավոր զարգացումներին, նշեց․«ՀՀԿ-ԲՀԿ քրեաօլիգարխիկ բնույթի տանդեմով խորհրդարանական հանրապետության ստեղծումը Սերժ Սարգսյանի հեռահար նպատակներից է: Սակայն նրան այս հարցում կամա թե ակամա օժանդակողները` ինչպես իշխանական, այնպես էլ «ընդդիմադիր» դաշտից, հուսախաբ են լինելու: Սերժ Սարգսյանը ընդամենը մտածում է փոխել արտաքին ձեւը: Իրականում նա հետզհետե ձգտելու է ոչ միայն իրեն հատուկ ոճով «գցել» բոլորին, այլեւ տիրանալ նրանց սեփականությանը: Այստեղից պետք է հետեւություն անել, թե ինչ կկատարվի համապատասխան անձանց եւ ուժերի հետ»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: