
Արամ Զ. Սարգսյանի ու նրա մերձավորների վրա իրականացվող քարոզչական ու քաղաքական-հոգեբանական հարձակումն արդեն անցնում է պարկեշտության սահմանները:
Բացի այն, որ ԲՀԿ-ին խիստ համակրող առանձին ցանցային քարոզչամիջոցներ զբաղված են Արամ Զ. Սարգսյանին վարկաբեկելու գործին, հենց այս օրերին մարդու իրավունքների ԲՀԿ-ական պաշտպանները փութաջանորեն ծանոթանում են Հոկտեմբերի 27-ի ահաբեկիչ, մարդասպան Նաիրի Հունանյանի բանտախցի պայմաններին: Նայում են, թե արդյոք այդ անիծյալ ահաբեկչի պահման պայմանները համապատասխանո՞ւմ են պահանջվող ստանդարտներին, լա՞վ են նրան նայում, թե՞ ոչ: Մարդու իրավունքներըՙ Նաիրի Հունանյանի պրոյեկցիայով, գուցե վեհ է հնչում ոմանց համար, բայց ինչո՞ւ հենց այս օրերին:
Եվ իսկապես, ինչպիսի՜ սրտացավ վերաբերմունք Նաիրի Հունանյանի նկատմամբ, հենց այն օրերին, երբ հասարակությունը, զոհվածների հարազատները, ընկերները ու շատ մարդիկ հարգանքի տուրք էին մատուցում Հոկտեմբերի 27-ի զոհերիՙ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի եւ մյուս գործիչների հիշատակին:
Կարդացեք նաև
Մի՞թե կարելի է պատահական համարել այն, որ Արամ Զ. Սարգսյանի դեմ քարոզչական վայնասունը ու ահաբեկիչ Նաիրի Հունանյանին սրտացավ այց կատարելը ժամանակային նման համընկնում ունեցան: Դժվար թե դա պատահականություն լինի, այլ հարց է, թե այդպիսով ԲՀԿ-ն կամ ավելի ճիշտՙ ֆրակցիա կազմած խումբը է՛լ ի՞նչ մեսիջներ է ցանկանում հղել այս ու այն կողմ:
«Ազգ»


















































