Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած նախագծերից որեւէ մեկը դեռեւս չի ընդգրկվել ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգ, թեեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորների մի քանի նախագծեր արդեն դրել են շրջանառության մեջ։ Այս փաստը, մեղմ ասած, տարօրինակ է, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ փոխարենը ԱԺ օրակարգում ընդգրկված են մյուս բոլոր խմբակցությունների՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ- ի, ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի, նաեւ կառավարության ներկայացրած մի շարք օրինագծեր։ «Մենք ժողովրդական հարցեր ենք ներկայացնում եւ հանդիպում ենք կոռումպացված, բուրժուական կառավարության դիմադրությանը։ Խնդրեմ, 2013-ի բյուջեն լավ օրինակ է։ Այս կառավարությունը կապ չունի ժողովրդի հետ։ Բյուջեի եկամուտներն ավելանում են 13 տոկոսով, իսկ աշխատավարձերն ու կենսաթոշակները՝ 0 տոկոսով։ Գներն աճելու են 4,0–5,5%-ով։ Ահա սա է կառավարությունը»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակն այսպես պարզաբանեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: