Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգար Օհանյանը եւ Հովհաննես Թամամյանը՝ նույն խցում

Հոկտեմբեր 31,2012 11:43

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանն ու ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում (ԱԱԾ-ի հայտնի պադվալը) միասին պահվում են նույն խցում: Եվ նրանց հետ այդ խցում այլ բանտարկյալ չկա: Այս փաստը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց նաև քրեակատարողական վարչության լրատվական ծառայության պատասխանատու Գոռ Ղլեչյանը:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, ոստիկանության այս երկու պաշտոնյաները նույն խցում և մյուս բանտարկյալներից առանձին են պահվում իրենց անվտանգությունից ելնելով: Կարծիք կա, որ քրեակատարողական հիմնարկի մյուս բոլոր բանտարկյալները կարող են վնասել ոստիկանության երկու նախկին պաշտոնյաներին, քանի որ վերջիններս շատերին են վատություն արել: Գ. Ղլեչյանը հաստատեց նաև այն տեղեկությունը, որ անվտանգության նկատառումներից ելնելով են նրանց առանձնացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031