
Մեր այն հարցին, թե արդյոք Նախագահի խորհրդակցությունից հետո դատախազության համակարգում սպասվում են ազատումներ մամուլի քարտուղարը նշեց. «Բացառված չեն ազատումներն ու կադրային փոխատեղումները, սակայն, կարծում ենք, նախաքննության որակը, արդյունավետությունը բարձրացնելու համար միայն այդօրինակ քայլերը բավարար չեն կարող լինել, անհրաժեշտ է համակարգային մոտեցում ցուցաբերել: Եվ ՀՀ գլխավոր դատախազն արդեն իսկ հանձնարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներին, Երևան քաղաքի դատախազին՝ ըստ համակարգման ոլորտների ներկայացնել միջոցառումների ծրագրի առաջարկություններ՝ խախտումները վերացնելու ուղղությամբ, որոնք նույնպես կքննարկվեն կոլեգիայի նիստում: Արդյունքների մասին հանրությունը կիրազեկվի»:
Ի դեպ, դատախազության կոլեգիային կմասնակցեն նաև հանրապետության օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների և քննչական ծառայությունների ղեկավարները:


















































