Aravot.am-ը այսօր ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանից հետաքրքրվեց, ինչո՞վ է բացատրում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի այն պնդումը, թե «մարտի 1»-ի կազմակերպման գործում մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է ու քաղաքական ուժեր այդ գործում չեն աշխատել: Ի պատասխան պարոն Մակեյանն ասաց, որ պարոն Մանուկյանը կարող է ներկայացնել անձնական կամ ՀՀՇ-ի կարծիքը. «Չեմ մեկնաբանում պարոն Մանուկյանի ասածները: Կոնգրեսի քաղաքական խորհրդում նման որոշում, քննարկում չի եղել՝ որ ուժն է «մարտի 1»-ի մասնակից, որը՝ ոչ: Առաջին շարքերում Աղվան Հովսեփյանն էր, Ռոբերտ Քոչարյանը եւ կոալիցիոն բոլոր ուժերը, որոնք «մարտի 1»-ի ժամանակ իշխանություն են եղել, պատասխանատվություն են կրում եւ մեղավոր են» :
Հիշեցնենք, որ այսօր հարցին, թե որ քաղաքական ուժերն են մեղավոր «մարտի 1»-ի կազմակերպման համար, պարոն Մանուկյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանի խելահեղության արդյունքն էր, Քոչարյանի հրահանգով է եղել : Այնտեղ քաղաքական ուժ աշխատու՞մ էր, ի՞նչ քաղաքական ուժ, լավ էլի»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: