
Անդրադառնալով թիվ 1 ընտրատարածքում Ստյոպա Սաֆարյանի առաջադրմանը, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ նրա պատրաստվածությունը թույլ է տալիս ասելու, որ նա պետք է հասարակությանը. «Այդ պայքարը ես կանվանեի ոչ թե պայքար Ստեփան Սաֆարյանի, այլ՝ հասարակության, որովհետեւ շահելու է հասարակությունը: Նա հաղթելու խնդիր չունի, նա արդեն հաղթած է»:
2013-ի բյուջեի նախագծի մասին նա ասաց. «Այս բյուջեն չի տարբերվում նախորդ բյուջեներից: Կարող է թիվը մի քիչ ավել է, մի քիչ պակաս, բայց տրամաբանությունը նույնն է»:
Խորհրդարանական կառավարման անցնելու առաջարկի հետ կապված Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Ժառանգությունը» պատրաստ է ԲՀԿ-ից լսել առաջարկ՝ կոնսուլտացիաներ անելու, ինչպես ցանկացած կուսակցությունից: Մենք բաց ենք եղել՝ խորհրդակցությունների համար: Եթե նմանատիպ առաջարկով հանդես կգա ԲՀԿ-ն, մենք պատրաստ ենք հանդիպել իրենց հետ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































