Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության` ՖԻՖԱ-ի, հրապարակած ազգային հավաքականների նոյեմբեր ամսվա վարկանիշային դասակարգման ցուցակում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է եւս 18 հորիզոնական եւ հանգրվանել 82-րդ հորիզոնականում:
Աշխարհի 2014 թվականի առաջնության խմբային մրցաշարի մեր մրցակիցները զբաղեցնում են այսպիսի տեղեր. 5. Իտալիա, 22. Դանիա, 25. Չեխիա, 40. Բուլղարիա, 150. Մալթա:
Իսկ առաջատարների տասնյակը կազմում են Իսպանիան, Գերմանիան, Արգենտինան, Պորտուգալիան, Իտալիան, Անգլիան, Հոլանդիան, Կոլումբիան, Ռուսաստանը եւ Խորվաթիան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: