Էյլաթում մեկնարկած ծանրամարտի համաշխարհային 3-րդ առաջնությունում 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը բրոնզե մեդալի արժանացավ: Սամաղարցի մարզիկը պոկեց 142 կգ, հրեց 173 կիլոգրամանոց ծանրաձողը եւ երկամարտի 315 կիլոգրամ արդյունքով երկրորդ բրոնզե մեդալը բերեց Հայաստանի հաշվարկին: Վանիկն ընդամենը երեք կիլոգրամ զիջեց առաջին եւ երկրորդ տեղերը գրաված մրցակիցներին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: