Հղում անելով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տարածած հայտարարությանը՝ «Regnum»-ը տեղեկացնում է, որ Կապանից վերադարձի ճանապարհին մարզական կարգապահությունը եւ սահմանված նորմերը խախտելու համար ակումբի ղեկավարությունը հեռացրել է գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանին: Ֆուտբոլիստ Ղուկաս Պողոսյանին պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու, այնուհետեւ, ոչ սթափ վիճակում մարզական կարգապահությունը խախտելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվել է թիմի բժիշկ Վարդան Հովասափյանը: Ոչ սթափ վիճակում մարզական կարգապահությունը խախտելու համար հեռացվել է նաեւ մարզիչ Արթուր Ավագյանը:
«Փյունիկ» ՖԱ գլխավոր մարզչի պարտականությունը ժամանակավորապես կատարելու է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը ժամանակին համատեղում էր այդ երկու պաշտոնները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: