
Նա հարց բարձրացրեց, թե ինչու են հայերը արագ եւ հեշտ արտագաղթում. «Կարծիք կա, որ արտագաղթը մեր գեներում «դրված» է եղել դեռեւս Հայկ նախապետի ժամանակներից»:
Ավետիքյանը կարծում է, որ արտագաղթը սոցիալական խնդիրներով բացատրելը բավարար չէ. «Ինչու են հեռանում երիտասարդ եւ լավ վարձատրվող մասնագետները: Կարծում եմ` առաջնային պատճառը արտագաղթելու «հեշտությունն» է, որովհետեւ դրսում ժողովուրդն իրեն ավելի լավ է զգում: Նույն արտագաղթը նաեւ Սովետական շրջանում կար: Արտագաղթ կազմակերպող մի կին 80-ականներին 40.000 հայի «օգնել» է տեղափոխվել ԱՄՆ»:
Հակոբ Ավետիքյանը փաստեց, որ հայերն այսօր կորցրել են շինարարի լավ համբավը. «Շինարարության, գյուղատնտեսության եւ անասնապահության ոլորտներում բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան, բայց խնդիրն այն է, որ մեր ազգային նկարագիրն է փոխվել: Այսօր մտավորականի փոխարեն մեր պատանիների իդեալը «Ջիպ» քշող հաստավիզն է, որը թիկնապահներ ունի»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»


















































