
Նույն աղբյուրների հավաստմամբ, նա որոշել է իր առանձնասենյակը նույն ոճով, նույն ինտերիերով , գույներով ու կահույքով զարդարել, ինչպիսին որ եղել է իր լքած քաղաքապետարանում, և այժմ այն վայելում է Սամվել Բալասանյանը:
Առայժմ նախկին քաղաքապետն իր հավաքները կազմակերպում է ավագ եղբորը` Գևորգ Ղուկասյանին պատկանող «Օազիս» ռեստորանում: Պարոն Ղուկասյանը քաղաքապետին հատուկ կեցվածքով, իր շքախմբով` հավատարիմ թիկնապահներով, կոմունիստ փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի ուղեկցությամբ շարունակում է ոտքով շրջագայել Գյումրիում, ամեն երեկո «Ալեքսանդրապոլ» հյուրանոցից ուղևորվում է Վարդանանց հրապարակ. պտտվում է քաղաքապետարանի շուրջբոլորը, լինում է նաև «Ղուկասյան եղբայրներ» բարեգործական հիմնադրամի միջոցներով վերանորոգված Սուրբ Նշան եկեղեցու տարածքում: Մի խոսքով, պարոն Ղուկասյանը սրանով ցույց է տալիս իր հզոր, գյումրեցիների կողմից սիրված ու պահանջված լինելը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































