Իսպանիայի Լեոն քաղաքում շարունակվող շախմատի այդ երկրի ակումբային առաջնության հինգերորդ տուրում «Linex-Magic Extremadura» ակումբը, որի կազմում հանդես են գալիս հայաստանցի գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, ոչ-ոքի՝ 3:3, արեց «C. E. Forment Martinens»-ի հետ եւ նահանջեց երրորդ հորիզոնական: Գաբրիելը երկրորդ խաղատախտակի առջեւ միավորը բաժանեց մրցակցի հետ, իսկ չորրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Սամվելը հաղթանակ տարավ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: