Աշխարհի ամենաէքսցենտրիկ գեղասահորդներից մեկը՝ ամերիկացի Ջոնի Վեյրը, չի կարող իր մարզական վարպետությամբ հաճույք պատճառել «Գրան Պրիի» մոսկովյան փուլի հանդիսատեսին: Նա մարզումներից մեկի ժամանակ վնասել է կոնքը եւ հրաժարվել մասնակցել կամավոր ծրագրին:
Վեյրի անվան հետ բազմաթիվ հետաքրքիր պատմություններ կան կապված: Մասնավորապես, որ նա գեյ է: ճիշտ է, նա մինչեւ 2011 թվականը համառորեն հերքում էր դա, սակայն, այնուհետեւ, ոչ միայն խոստովանեց իր հոմոսեքսուալ կողմնորոշումը, այլեւ 2011 թվականի դեկտեմբերին ամուսնացավ ամերիկացի իրավաբան, ծագումով ռուս Վիկտոր Վորոնովի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: