
Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, մեկնաբանելով Սամվել Բալասանյանի`քաղաքը փոշիներից թոթափելու միտքն, ասաց. «Սիրելիներ, նախորդ խոսողները արդեն ինձ խոսելու բան չթողեցին հիմնականում, և ես չէի ուզենա ավելորդ խոսքերով զարդարել արդեն եղած ելույթները, բայց մի բան ուզեցի ձեզ փոխանցել: Սամվելն ասաց`քաղաքի փոշուց պիտի ազատվել: Այո, քաղաքի փոշուց պետք է ազատվել, բայց ուրիշ փոշիներ էլ կան, որոնցից պետք է ազատվել: Քաղաքի փոշին հեշտ է թոթափել, բայց կան փոշիներ, որ շատ ավելի դժվար է, և ես կկամենայի, որ քաղաքապետը և ավագանին ձեռք ձեռքի տված այ էդ փոշին թոթափեին` կեղծավորության փոշին թոթափեին, շողոքորթության, մեծախոսության, ստախոսության փոշին թոթափեին , ամբարտավանության փոշին թոթափեին , լինեինք խոնարհ ծառայողներ»:
Շիրակի հոգևոր առաջնորդը նաև քննադատեց նրանց, ովքեր սխալ են հասկանում պաշտոնի իմաստն ու երբեմն նորանշանակ կամ նորընտիր պաշտոնյային ասում են ` բարով վայելես: Սրբազանի մեկնաբանմամբ, պաշտոն նշանակում է ծառայություն, պաշտել նշանակում է ծառայել:
Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հույս հայտնեց, որ նորընտիր քաղաքապետին կհաջողվի իր պաշտոնավարման 4 տարիների ընթացքում Գյումրիիում վաղուց կուտակված փոշին թոթափել, այն փոշին, որի մեջ, ըստ նրա, թաթախվել են բոլոր գյումրեցիները:
Կարդացեք նաև
Սրբազանի խոսքն ամբողջությամբ՝ լսեք այստեղ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































