
Լրագրողների դիտարկմանը, որ ձեր հայտարարությունը չի համապատասխանում ներկայիս բացատրությանը, քանի որ ովքեր բանակցում են, նրանք բաց տեքստով են դա անում, իսկ Դուք հայտարարել էիք փակ, ետնաբեմի բանակցությունների մասին՝ նա պատասխանեց, որ ինչ հայտարարել է, ասել է շատ հստակ: Նա վստահեցրեց, որ Քոչարյանին չի ակնարկել. «Ում ակնարկել եմ՝ շատ հստակ ասել եմ: Իսկ անուններ, ականջներ դուք կարող եք ինքներդ տեսնել: Մարդիկ կան, որ նայում ու տեսնում են, մարդիկ կան, որ նայում են ու չեն տեսնում, մարդիկ էլ կան, որ ոչ նայում են, ոչ էլ տեսնում են: Ես եւ նայում եմ, ե՛ւ տեսնում եմ: Ոչ մեկից չեմ վախենում: Քոչարյանը ոչ հրապարակային, ոչ էլ թաքուն սիրախաղերի չի մասնակցել»:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը՝ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգի մասին, որտեղ նշված էր, որ մեծամասնական ընտրակարգը դեռ այն ժամանակ է ուզեցել վերացնել, բայց չի արել նրա համար, որ իշխանությունը «ֆորա» ունենա, Էդուարդ Շարմազանովն ասաց. «ՀՀԿ-ն ֆորա տվել է, ոչ թե վերցրել է: ՀՀԿ-ն միշտ ֆորա տվողի կարգավիճակում է եղել, ինչ-որ մեկի ֆորա տալու խնդիրը չունի: Երկրորդ նախագահն ունի իր կարծիքը, մենք ունենք մեր կարծիքը: Ես հարգանքով եմ վերաբերում բոլոր քաղաքական գնահատականներին: ՀՀԿ-ն երբեք ֆորայի կարիք չի ունեցել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































