Այսօրվա մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրագրողներին տեղեկացրեց, որ, չնայած ինքը մինչեւ հիմա էլ ցանկանում է, որպեսզի Սարգիս Հովսեփյանը մնա ֆուտբոլում, սակայն հավաքականի ավագը որոշումը կայացրել է եւ դա նրա իրավունքն է: «Լիտվայի հետ իր հրաժեշտի հանդիպմանը Հովսեփյանը խաղադաշտում կգտնվի մոտ հինգ րոպե: Դրանից հետո կփոխարինվի եւ խաղը կշարունակվի: Այնպես որ, վիճակագրության առումով այդ խաղը, կարծում եմ, կավելանա հավաքականում նրա անցկացրած հանդիպումների թվին», – ասաց գլխավոր մարզիչը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: