![[3]](https://www.aravot.am/wp-content/uploads/2012/11/37.jpg)
Օնիկ Գալստյանը դատապարտվել է 2,5 տարվա, Հրաչիկ Խաչատրյանը՝ 4,5 տարվա ազատազրկման:Վերջինը վերաքննիչ բողոք է բերել ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան: Արդեն հայտնի է, որ այս գործով նախագահող դատավորը Մասիս Ռեհանյանն է:
Օնիկը եւ Հրաչիկը մեղադրվել են տուժող Մանվել Թովմասյանի (տուժողի ազգանունը սխալմամբ գրվել է «Գալստյան») թռչնաբույնը մտնելու եւ այնտեղից թեւավորներ գողանալու համար: Նրանք գողացել էին «20 թեւ հավ, 5 թեւ սազվար», աքաղաղ, բադ եւ հնդկահավ:
Հրաչիկ Խաչատրյանը խնդրել է ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանից իրեն արդարացնել եւ բեկանել մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































