«Սերժ Սարգսյանի քաղաքական ռեյտինգն ու իմիջը շատ բարձր է, շատ մեծ հավանականությամբ` նա կընտրվի հանրապետության նախագահ: Կարծում եմ, քաղաքական մեկնաբանները այս հարցի շուրջ կիսում են հավանականության այս տեսակետը»,- ԱԺ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` կիսո՞ւմ է իր կուսակից ընկերների համոզմունքը, որ Սերժ Սարգսյանը ֆավորիտ է եւ ով էլ մտնի նախագահական մրցապայքար, պայքարելու է երկրորդ տեղի համար:
Aravot.am-ի հարցին ի պատասխան էլ` անգամ եթե ՀՀ առաջին կամ երկրորդ նախագահներն է՞լ մասնակցեն ընտրություններին, վարչապետն ասաց, որ քիչ հավանական է համարում, որ վերջիններս մասնակցեն նախագահական ընտրություններին:
Լրագրողներից մեկի հարցին էլ, որ եթե այնուհանդերձ նախագահական ընտրություններից հետո վարչապետի փոփոխության խնդիր առաջանա, ո՞ւմ է գործող վարչապետը տեսնում ապագա վարչապետ` Տ.Սարգսյանը արձագանքեց` կմտածեմ կասեմ: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: