Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ուրուգվային

Նոյեմբեր 14,2012 20:37

դրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլաեւ

Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր բողոքի նոտա է հղել Ուրուգվային՝ պաշտոնական պարզաբանումներ պահանջելով այդ երկրի իշխանություններից Ստեփանակերտում ուրուգվայցի պատգամավորների արած վերջին հայտարարությունների վերաբերյալ, որոնց համաձայն հարավամերիկյան այդ երկիրը կարող է առաջինը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Այսօրինակ այցերը նպաստում են տարածաշրջանում լարվածության աճին, ոչ թե խնդրի հանգուցալուծմանը», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլաեւը եւ ընդգծել. – «Բանակցային գործընթացն այժմ գտնվում է շատ զգայուն փուլում, եւ այսօրինակ քայլերը կարող են ողբերգական հետեւանքներ ունենալ: Որոշ շրջանակների, հատկապես հայկական սփյուռքի այսօրինակ քայլերը  վնասում են բանակցային գործընթացին»:

Աբդուալեւը, սակայն, չի հստակեցրել՝ բացի հայկական սփյուռքից հատկապես որ շրջանակների մասին է խոսքը, եւ ովքեր են վնասում խաղաղ բանակցություններին:

Ադրբեջանի արտգործնախարարութան ներկայացուցիչը նաեւ արձագանքել է Հայաստանի նախագահի՝  ֆրանսիական «Ֆիգարո» թերթին տված վերջին հարցազրույցին, որտեղ, մասնավորապես, Սերժ Սարգսյանն ասել էր, թե Բաքուն մերժում է համանախագահների առաջարկած Հիմնարար սկզբունքները եւ առաջարկում է միանգամից անցնել խաղաղ համաձայնագրի մշակմանը:

«Խաղաղ համաձայնությունը կարող է կենսունակ լինել միայն այն դեպքում, երբ հենված է հստակ եւ բոլորի համար ընդունելի սկզբունքների վրա», – ընդգծել էր Սերժ Սարգսյանը։

Չնայած հայկական կողմի այդ դժգոհությանը, Բաքուն այսօր շարունակել է պնդել իր առաջարկը:

«Ադրբեջանը պատրաստ է բանակցությունները մեծ խաղաղ համաձայնագրի շուրջ», – այսօր հայտարարել է Աբդուլաեւը եւ մանրամասնել. – «Կարգավորման գործընթացը պետք է լինի արագ, մինչդեռ Երեւանը ձգձգում է այն եւ փորձում է այդ կերպ պահպանել ստատուս քվոն, որն անընդունելի է թե Ադրբեջանի, թե համանախագահների համար»:

Ադրբեջանի այս դիրքորոշումը հիմնավորելու համար դիվանագետը նշել է, թե Բաքուն ոչ թե ետ է կանգնում միջնորդների առաջարկած Հիմնարար սկզբունքներից, այլ «ավելի պրագմատիկ առաջարկներ ներկայացնում, որոնք կարող են հանգեցնել կոնկրետ արդյունքների, մինչդեռ Հայաստանը մերժում է դրանք ամենատարբեր պատճառաբանություններով»:

Հեղինե ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930