Վարդան Օսկանյանը հավատացնում է՝ ԲՀԿ-ի օրակարգում այս պահին չկա մյուս կուսակցությունների հետ քաղաքական կոնսուլտացիաների ընթացքում քննարկել նախագահի միասնական թեկնածուի հարցը.«Եվ կարծեք թե մեր գործընկերները նույն մոտեցումն ունեն, չխոսենք թեկնածուների մասին»։
Միասնական թեկնածուի թեման, ըստ պարոն Օսկանյանի, առաջ կգա միայն քաղաքական կոնսուլտացիաների օրակարգի շուրջ համաձայնության գալուց հետո. «Ինչքան շուտ, այնքան լավ»։
Պարոն Օսկանյանը ենթադրում է, որ ամենաուշը նոյեմբերի վերջին կավարտվի բանակցությունների առաջին փուլը, այսօր նրանք պետք է խոսեին «Օրինաց երկրի» հետ։ Հեղինե Բիշարյանը դա հաստատում է, բայց սպասում է, թե ինչ օրակարգով է ներկայանալու ԲՀԿ-ն։ Միասնական թեկնածուի թեման օրակարգում բացառվում է. «Գործող նախագան առաջադրվում է եւ մենք պաշտպանելու ենք նրա թեկնածությունը»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: