Երեխաները զարմանքից բերանները բացել, ապշած հայացքով նայում էին Չիկագոյի ընկերություններից մեկի կողմից ստեղծված 5,5 տոննայանոց շոկոլադին: Գրում է «Դիջիթալ Ժուրնալ» պարբերականը «World’s Finest Chocolat»-ի ստեղծած աշխարհի ամենամեծ շոկոլադի մասին:
Հսկա շոկոլադը պարունակում է 544 կգ նուշ, 2495 կգ շաքար, 907 կգ կաթի փոշի, 771 կգ կարագ և 635 կգ շոկոլադի լիկյոր: Շոկոլադի բարձրությունը վեցուկես մետր է:
Աշխարհի ամենամեծ շոկոլադի նախկին ռեկորդը պատկանում էր «Գրանդ Քենդի» ընկերությանը, որը կշռում էր 5 տոննա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ



















































 
          
          
          
                                     
                                 
                                
 
                                    
                                   