
Նրանք մեքենայով հասել են Թուրքիա, այնուհետև Վրաստան ու եկել Հայաստան, որպեսզի ապաստան գտնեն իրենց հայրենիքում: Ասմարյանի ընտանիքը Երևանում 5 օր մնալուց հետո տեղափոխվել է Արցախ:
Թերթը գրում է, որ Ասմարյանը այն քիչ սիրիահայերից է, որ հարցազրույց տալով՝ համաձայնել է, որ հրապարակեն իր անունը:
«Սիրիահայերն այստեղ վախենում են Սիրիայի իշխանության հատուկ գործակալություններից», – թերթին ասել է 23-ամյա սիրիահայը, որը 14 շաբաթ առաջ իր մոր ու հոր հետ ժամանել է Հայաստան: Նա ավելացրել է, որ Սիրիայի ապստամբները չեն վտանգը:
Կարդացեք նաև
Մեկ այլ Սիրիահայ, որը թերթին ներկայացել է Ժակ Ժակյան անունով, թերթին ասել է, որ նա սիրում է նախագահ Բաշար Ալ Ասադին. «Մենք ուրախ էինք, որ իր պես նախագահ ունեինք… Սիրիայում համաշխարհային պատերազմ է: Ահաբեկիչները Սիրիա ներխուժեցին զենքերով ու ռումբերով»:
22-ամյա Ժակյանը Հալեպի խանութներից մեկում կառավարիչ էր աշխատում: Այժմ նա տեղավորվել է գործարանային աշխատանքի և ամսական 200 դոլար է ստանում:
Վերջում թերթը մեջբերում է Հովիկ Ասմարյանի խոսքը. «Երբ մենք պայթյունի ձայն ենք լսում, գիտենք, որ հարսանիք է, ոչ թե կռիվ»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ


















































