Ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գլխավորել է ամերիկյան «People» հանդեսի վարկածով աշխարհի ամենասեքսուալ տղամարդ մարզիկների վարկանիշային ցուցակը: Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը 50 միլիոն երկրպագու ունի Facebook-ում եւ 3 միլիոն բաժանորդ՝ Twitter-ում: Նա Իսպանիայի առաջնությունում դարձել է 46 գոլի հեղինակ եւ այդ արդյունքով զիջում է միայն Լիոնել Մեսսիին (50 գոլ):
Երկրորդ տեղում Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) «Նյու Յորք Ջայնթս» թիմի խաղացող, 25-ամյա Վիկտոր Կրուզն է, իսկ եռյակը եզրափակում է օլիմպիական կրկնակի չեմպիոն, ամերիկացի լողորդ Նաթան Էդրիանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: