
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 38-ամյա Տարոնուհի Ավետիսյանը դանակի մի քանի հարվածով սպանել է իր եղբորը՝ 45-ամյա Գարեգին Ավետիսյանին:
Այս պահին քննչական խումբը նշված սպանության վայրում, որը վագոն-տնակ է, առգրավում է հանցագործության գործիք դանակը, իսկ դատաբժիշկը դիակի նախնական զննում է կատարում: Արդեն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
Վանաձորի ոստիկանները եղբորը սպանած քրոջը տեղափոխեցին ոստիկանության Վանաձորի բաժին:
Ըստ Shamshyan.com-ի


















































