
Ըստ նրա, բյուջեում չկա աշխատավարձի բարձրացում, նախորդ տարվա համեմատ էլ կրճատվել են սոցիալական բնագավառի հատկացումները. «Կառավարությունը մեզնով չի հետաքրքրվում ու հերթական անգամ մեսիջ է ուղարկում՝ յոլա գնացեք, ոնց ուզում եք ձեր խնդիրները լուծեք: Հասկացա, որ բյուջեն որպես օրենքով պարտադրանք են ներկայացնում, որ կառավարությունը պետք է աներ,եթե դա չլիներ, այդ բյուջեի ներկայացման անհրաժեշտությունը չկար, որովհետեւ այս բյուջեն նախորդի կրկնության ավելի վատ տարբերակն էր»: Տնտեսագետին զարմացրել է, որ 2013-ին՝ նախագահական ընտրությունների նախաշեմին, կառավարությունն այսպիսի բյուջե է ներկայացրել. «Այդ ծրագրով ժողովրդին ուզում է ասել՝ մեզ մի ընտրեք, ես ձեզ պետք չեմ: Այսպիսի մոտեցումներով միայն այդպիսի կառավարություն կարող է լինել, որը չի ցանկանում աշխատել:Այս իշխանության ինչի՞ն է պետք թոշակ ավելացնել կամ ծրագիր իրականացնել: Ավելի լավ է կանխիկ կտա մարդկանց՝ կասի Սերժ Սարգսյանից լավը չկա, այսօր 5- 10 000 դրամ է տվել, գնացեք սեղան գցեք, նրա կենացն էլ խմեք »:
Պարոն Խաչատրյանը նաեւ դրական գնահատեց ընդդիմության աշխատանքը. «Ընդդիմությունը շատ ուժեղ է ու ավելի կազմակերպված: 5 տարի ընդդիմությունը եւ Ազգային ժողովում եւ Ազգային ժողովից դուրս շատ կազմակերպված աշխատում է, խոսքը ե՛ւ ՀԱԿ-ի, եւ ընդհանրապես ընդդիմադիր դաշտի մասին է: Հայաստանում շատ դժվար է ընդդիմություն լինելը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































